Ներկայումս աշխարհում բարենպաստ պայմաններ են ստեղծվել կորոնավիրուսի ավելի վտանգավոր շտամի առաջացման համար։ Այս մասին հայտարարել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը։
« Ըստ էության կորոնավիրուսի ավելի վտանգավոր և ավելի շուտ տարածվող շտամի առաջացման համար իդեալական պայմաններ են ստեղծված»,- ասել է նա Մյունխենյան անվտանգության գագաթնաժողովի ժամանակ։
ԱՀԿ ղեկավարը նշել է, որ օմիկրոն շտամի մեծ տարածվածության, հիվանդության թեթև ընթացքի մասին տեղեկությունները համավարակի ավարտի մասին «վտանգավոր» կանխատեսումների հիմք են դարձել։ Մինչդեռ, ըստ նրա, այդ մասին խոսել դեռ վաղ է։