Ինչպես կարգավորել զարկերակային ցածր ճնշումն առանց դեղորայքի․ 2 արդյունավետ բնական միջոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բոլորն էլ գիտեն, որ զարկերակային բարձր ճնշումը շատ վտանգավոր խնդիր է, սակայն ոչ բոլորն են հաշվի առնում, որ նույնքան վտանագավոր կարող է լինել նաև զարկերակային ճնշման անկումը։ Առավել հաճախ այս խնդիրն ախտորոշվում է կանանց մոտ, սակայն կարող է նկատվել նաև տղամարդկանց մոտ։ Համարվում է՝ զարկերակային ցածր ճնշման ախտանաշանները տարբերելն ավելի հեշտ է, քան զարկերակային բարձր ճնշման մասին հուշող ախտանշանները, ինչի հետևանքով էլ մարդիկ հաճախ պատշաճ ուշադրություն չեն դարձնում այս խնդրին, մինչդեռ իրականում այն անտեսելը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել:

Զարկերակային բարձր ճնշման կարգավորման մեթոդները շատերին են հայտնի, սակայն ոչ պակաս տարածված ու վտանագավոր խնդիր է նաև զարկերակային ցածր ճնշումը, որի դեմ պայքարի միջոցներին ոչ բոլորն են ծանոթ:

Հիպոտոնիայի (զարկերակային ցածր ճնշում) դեպքում մարդու մոտ հաճախ են նկատվում անբացատրելի հոգնածություն ու գլխապտույտ: Այս խնդիրը կարող է լինել առաջնային կամ երկրորդային, որի դեպքում զարկերակային ցածր ճնշումը պայմանավորված է առողջական այլ խնդրով: Եթե հիպոտոնիան պայմանավորված է այլ հիվանդությամբ, ապա ճնշման կարգավորման համար հարկավոր է նախ ազատվել հիմնական խնդրից: Եթե որևէ այլ հիվանդություն չի ախտորոշվել, ապա կարելի է փորձել կարգավորել ճնշումը նաև բնական միջոցներով:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նմանատիպ երկու միջոց, որոնք կօգնեն կարգավորել ճնշման ցուցանիշներն ու ազատվել խնդրի տհաճ դրսևորումներից:

1 թեյի գդալ մանրացրած հազրեվարդին ավելացնել մի բաժակ եռման ջուր, թրմել 10 րոպե, որից հետո քամել: Ստացված թուրմը հարկավոր է խմել ամեն առավոտ կես բաժակ:

1 թեյի գդալ անփառամի խոտին ավելացնել մի բաժակ եռման ջուր, տարան փաթաթել տաք կտորով ու թրմել 40 րոպե, որից հետո քամել: Ստացված թուրմը հարկավոր է ընդունել օրական 3 անգամ ուտելուց կես ժամ առաջ 1/3 բաժակ:

Այս պարզ բնական միջոցները կարող են շատ արդյունավետ լինել, սակայն հարկ է հիշել, որ որոշ դեպքերում զարկերակային ճնշման անկումը կարող է պայմանավորված լինել առողջական լուրջ խնդիրներով, ուստի մինչ խնդրի դեմ պայքարելը հարկավոր է նախ բուժզննում անցնել ու բացառել վտանգավոր հիվանդությունները։ Հարկ է հիշել, որ ինքնաբուժությունը կարող է շատ տհաճ հետևանքներ ունենալ, ուստի առաջին հերթին հարկավոր է դիմել բժշկին: Լուրջ խնդիրների դեպքում միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել դրա պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:




Լրահոս