Արարատ Միրզոյանը Մյունխենում մասնակցել է Հարավային Կովկասի զարգացման հեռանկարներին նվիրված քննարկմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 19-ին մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից կազմակերպված քննարկմանը, որը նվիրված էր հարավկովկասյան տարածաշրջանի զարգացման հեռանկարներին։ «Չեթըմ հաուզ»-ի կանոններով անցկացված միջոցառման ընթացքում Արարատ Միրզոյանը հանդես է եկել ելույթով և պատասխանել մասնակիցների հարցերին։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, միջոցառմանը մասնակցում էին նաև Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին, Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը, Համաշխարհային բանկի նախագահ Դեյվիդ Մալպասը, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը, GIZ տնօրեն Ինգրիդ-Գաբրիելա Հովենը, Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության պետքարտուղար Նիլս Անենը։




Լրահոս