Այսօր՝ փետրվարի 20-ը Արցախյան ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման, Արցախահայության զարթոնքի օրն է:
ԱՀ ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն բարձրաստիճան պետական ու զինվորական այրերի և մի խումբ քաղաքացիների ուղեկցությամբ այսօր՝ Շարժման 34-րդ տարեդարձին այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր-պանթեոն, հարգանքի տուք մատուցել և ծաղիկներ խոնարհել հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների հիշատակին:
Այնուհետև ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը՝ ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի, ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանի ուղեկցությամբ հարգանքի տուրք է մատուցել արցախյան բոլոր պատերազմների ընթացքում անմահացած հերոսների, ղարաբաղյան շարժման առաջամարտիկների և 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում հերոսացած ոստիկանների և փրկարարների շիրիմներին:
34 տարի առաջ հենց այս օրն Արցախի տարեգրության մեջ պատմական ու բեկումնային իրադարձություն տեղի ունեցավ:
Արդար էր արցախահայության պահանջը. Դուրս գալ Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից՝ միավորվելով մայր Հայաստանին։
Առաջին ու ճակատագրական որոշումը 1988 թվականի փետրվարի 20-ին կայացվեց. Ադրբեջանական կողմը Արցախի ` Հայաստանի հետ վերամիավորման որոշմանը պատասխանեց ագրեսիայով՝ Սումգայիթի ու Բաքվի ջարդերով։
Հակասությունները շուտով վերաճեցին բաց առճակատման, այնուհետև` տևական այրունահեղ պատերազմի:
Համազգային հանրահավաքներին հաջորդեց 1991-ի դեկտեմբերի 10-ի հանրաքվեն։ Ընտրողների 99.8%-ը կողմ էր Ադրբեջանի կազմից դուրս անկախ պետության ստեղծմանը։