
Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականի 3 մարզուհի` 48 կգ քաշային Լիլիթ Դալլաքյանը, 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը և 70 կգ քաշային Անի Հովսեփյանը մարզիչ Հակոբ Մելքոնյանի հետ մեկնել են Բուլղարիա, որտեղ կմասնակցեն Ստրանջայի հեղինակավոր մրցաշարին։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։