Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց Ադրբեջանի եւ Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ հարցի քննարկումը: Այն բավականին բուռն ընթացացվ, սակայն հանձնաժողովի նիստում բացասական եզրակացություն ստացավ:
Ամեն դեպքում այս նախագծի քննարկման համար հրավիրվել է նաեւ արտահերթ նիստ: «Ժողովուրդ» օրաթերթը փետրվարի 18-ին գրել էր, որ խորհրդարանական մեծամասնությունն անցանկալի երկընտրանքի առջեւ է կանգնել՝ կո՞ղմ, թե՞ դեմ լինել ըննդիմության նախագծին: Մի կողմից հակահայ փաստաթղթի քննարկման ու այն դատապարտման խիստ կարեւոր հարց է դրված, մյուս կողմից՝ ընդդիմադիրների կողմից բերված նախագիծ է, որին կողմ քվեարկելու բարդույթ ունի ՔՊ-ն:
Հավելենք, որ արտահերթ նիստը տեղի կունենա փետրվարի 23-ին: