ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վանդալիզմ Գյումրիում. Նաիրա Զոհրաբյանին զայրացրել է Շիրակի մարզպետի պահվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում գլխատված ու մասնատված մարմիններով շներին հայտնաբերած քաղաքացիները դիմել են Ոստիկանություն, ներկայացրել համապատասխան հաղորդումներ: Նշենք, որ արդեն մի քանի օր է, ինչ տեղեկություններ են շրջանառվում, որ Գյումրիի բնակիչներից մեկը գլխատված շան գլուխն իր շենքի մուտքում է գտել, օրեր անց դռան մոտ հայտնաբերվել է շան զույգ ոտքերը: Բացի այս, գյումրեցիները չեն դադարում ահազանգել այն մասին, որ վերջին շրջանում փողոցներում շատ են նկատում կիսասատկած կամ սատկած շան դիեր:

Նշենք, որ 2019 թվականի հոկտեմբերին Քրեական օրենսգրքում լրացում արվեց և քրեական պատասխանատվություն նախատեսվեց կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար: Ի դեպ, տեղեկացնենք, որ օրենքի հեղինակը ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն է: Նրա խոսքով, Քրեական օրենսգրքում իր առաջարկած փոփոխությունը բացառապես վերաբերում է կենդանու նկատմամբ անմարդկային ու դաժան վերաբերմունքին: Բայց Նաիրա Զոհրաբյանին ավելի շատ զայրացրել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի խորհուրդը՝ ստորագրահավաք նախաձեռնել եւ չեղարկել օրենքը։

Ս.Հ. Հ.Հ.




Լրահոս