Առաջիկայում կկայանան ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիիր Պուտինի բանակցությունները անվտանգության հարցերով։ Մինչ այդ փետրվարի 24-ին հանդիպելու են երկու երկրների արտգործնախարարները։
Բայդեն-Պուտին կայանալիք հանդիպման նախաձեռնողը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն է, ով երեկ ավելի վաղ հեռախոսազրույցներ էր ունեցել նախ Ռուսաստանի, այնուհետև նաև Միացյալ Նահանգների նախագահների հետ։ Ընդ որում, Վլադիմիր Պուտինի հետ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցից հետո հաղորդագրություն տարածվեց, Ռուսաստանը դուրս է բերելու իր զորքերը Բելառուսի տարածքից ռուս-բելառուսական զորավարժություններից հետո։
Ուկրաինայի սահմանների մոտ շարունակվում է ռուսական զորքերի կենտրոնացումը, Բելառուսի պաշտպանության նախարարը երեկ հայտարարել է, որ Ռուսաստանն ու Բելառուսը երկարաձգում են համատեղ զորավարժությունները, որոնք պետք է ավարտվեին փետրվարի 20-ին: Ուկրաինայի շուրջ ճգնաժամն էլ ամեն դեպքում խորանում է: Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններից տասնյակ հազարավոր մարդիկ արդեն տարհանվել են Ռուսաստանի տարածք:
Մանրամասները՝ տեսանյութում
Ն.Հ.