Այսօրվանից մեկնարկում է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի և հանձնաժողովների նիստերը: Այսօր խորհրդարանում ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Ադրբեջանի պատվիրակության անդամներն արդեն ժամանել են Երևան։
«Երևան են ժամանել 2 ադրբեջանցի պատգամավոր և մեկ ուղեկցող անձնակազմ։ Որքան հիշում եմ՝ մի պատգամավորն անկուսակցական է, մյուսը՝ «Նոր Ադրբեջան» կառավարող ուժի պատգամավորն է։ Ես դեռ իրենց չեմ տեսել, երկրները նման պատվիրակություններ ընդունում են, հիմա ռոտացիոն կարգով մեր հերթն է՝ պատվիրակությունների ընդունել: Մենք պատշաճ ու բարձր մակարդակով պետք է հյուրընկալենք Հայաստան ժամանած բոլոր հյուրերին»,- նշեց ՔՊ-ական պատգամավորը։ Մարիա Կարապետյանը նաեւ կոչ արեց զուսպ ձևակերպումներով հանդես գալ այս ընթացքում: