Երեկ տեղի ունեցած վթարից հետո հիվանդանոց տեղափոխված 15-ամյա աղջիկը միացված է արհեստական շնչառության սարքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աբովյանում տեղի ունեցած ողբերգական վթարից հետո գանգուղեղային ծանր վնասվածքներով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 15-ամյա աղջիկ երեխա: Այս մասին հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի խոսնակ Գևորգ Դերձյանը։

«Ունի գլխուղեղի և թոքերի սարջարդ, ստացել է ազդրոսկրերի կոտրվածքներ: Անգիտակից է, միացված է արհեստական շնչառության սարք: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար»,-նշել է նա:

Հիշեցնենք, փետրվարի 20-ին, ժամը 20:03-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի «Հանրապետական Հակատուբերկուլոզային Դիսպանսեր» ՓԲԸ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան զոհեր:

Պարզվել է, որ բախվել են «Opel Vectra» (վարորդ՝ Վ. Կ.), «BMW» և «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենաները:

Փրկարարները «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Վ. Ն.-ին (ծնված 2007 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Աբովյան քաղաքի ԲԿ, այնուհետև՝ տեղափոխվել Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և դուրս բերել վարորդի և 4 ուղևորների դիերը:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, դուրս բերել վարորդի և 4 ուղևորների (Ա. Պ․, ծնված 1982 թ., Վ․ Պ․, ծնված 2005 թ., Գ․ Պ․, ծնված 1957 թ., Մ․ Գ․, ծնված 1988 թ.) դիերը:




Լրահոս