
Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» կտապալի ընդդիմության նախաձեռնած արտահերթ նիստը: ArmLur.am-ի՝ խորհրդարանի իր աղբյուրներից տեղեկացավ, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը բավարար քվորում չի ապահովելու, որպեսզի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության՝ «Շուշիի» հռչակագրին վերաբերող ու այն դատապարտող թեմայով նիստը տապալվի: Ըստ ԱԺ պաշտոնական կայքի՝ արտահերթ նիստի օր է նշանակված փետրվարի 23-ը:
Նշենք, որ ընդդիմության նախագիծն այսօր փետրվարի՝ 21-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց «Հայաստան» խմբակցության հեղինակած հայտարարության նախագիծը՝ Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների վավերացրած «Շուշիի հռչակագրի» մասին: Իշխող ՔՊ-ն սակայն հանձնաժողովի նիստի ավարտին դեմ քեվարկեց նախագծին: