Ֆրանսիական Air France ավիաընկերությունը չեղարկել է փետրվարի 22-ին նախատեսված չվերթները դեպի Կիև և հակառակ ուղղությամբ՝ Ուկրաինայի անվտանգության հետ կապված իրավիճակի պատճառով, RIA Novosti-ին հայտնել է ընկերության ներկայացուցիչ Մաթյո Գայոն։
«Air France-ը մշտապես հետևում է աշխարհաքաղաքական զարգացումներին այդ տարածքներում թռիչքների անվտանգության ամենաբարձր մակարդակն ապահովելու համար: Տեղում տիրող իրավիճակի պատճառով և որպես նախազգուշական միջոց, AF1752 և AF1753 չվերթները Կիևից և դեպի Կիև երեքշաբթի՝ 2022 թվականի փետրվարի 22-ին չեղարկվել են»,- ասել է խոսնակը։
Գայոն նշել է, որ Air France-ը պարբերաբար վերլուծում է դեպի Ուկրաինա թռիչքների հետ կապված իրավիճակը։
Միևնույն ժամանակ, Կիևի Բորիսպիլի միջազգային օդանավակայանի առցանց ցուցատախտակը մինչ այժմ ցույց է տալիս, որ այդ թռիչքները ժամանում և մեկնում են ըստ ժամանակացույցի: