
Վաղը՝ փետրվարի 22-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցություններ կվարի Ռուսաստան պաշտոնական այցով ժամանող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Բանակցությունների արդյունքում կստորագրվի դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր, որը Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները կբարձրացնի դաշնակցային մակարդակի։ Միաժամանակ նաեւ պլանավորվում է քննարկել երկկողմ քաղաքական, առեւտրատնտեսական եւ հումանիտար ոլորտներում հարաբերությունների հետագա զարգացման հետ կապված հարցեր։
Անդրադարձ կկատարվեն նաեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի, ինչպես նաեւ 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին։