ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կինը լիդեր է, տղամարդուն չի ենթարկվում. աստղաբանը՝ Հայաստանում ամուսնալուծությունների մասին 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում պաշտոնապես ամուսնալուծություններն ավելացել են. եթե 2019 թվականին ամուսնալուծությունների թիվը կազմել է 3880, 2020 թվականին՝ 3155, ապա անցյալ տարում մեր հանրապետությունում գրանցվել է 4434 ամուսնալուծություն:

ArmLur.am-ի հետ զրույցում աստղաբան, հոգեբան Լուսյա Հակոբյանն անդրադառնալով այս խնդրին նկատեց, որ կինը դարձել է ՙլիդեր՚ եւ տղամարդն իրեն հետաքրքիր չէ:

Ըստ մասնագիտական որոշ շրջանակի՝ վաղ տարիքում ամուսնության դեպքերը, երբ կինն ու տղամարդը չեն պատկերացնում, թե ում հետ են ամուսնանում և ինչ սպասումներ ունենան ապագա կողակցից, ժամանակի ընթացքում կարող են հանգեցնել հիասթափության և ամուսնալուծության: Մասնագետների մի շրջանակ էլ գտնում է, որ ընտանեկան բռնությունների պատճառով է, որ ավելանում են ամուսնալուծությունները:

Աստղաբանը մի կարեւոր հանգամանքի վրա հրավիրեց ուշադրությունը. եթե տղամարդը կնոջից չի ստանում այն, ինչ որ իրեն պետք է, կփնտրի իր ցանկացածը այլ կանանց, ծխախոտի, ալկոհոլի մեջ:

Զրույցի ընթացքում աստղաբանը հիշեց մի օրինակ այն մասին, որ մի կնոջ հարս անում էր բաներ, որն ամուսնուն, հակառակը դուր չէին գալիս:

Ս.Հ.
Հ.Հ.




Լրահոս