Ում համար որքան կթանկանա գազը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում գազը, այս տարվա ապրիլից հնարավոր է թանկանա։ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմն ուսումնասիրել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից այս տարվա հունվարի 13-ին հանձնաժողով ներկայացված՝ վերջնական սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտը:

Ավելին ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հանձնաժողովը նախատեսում է փետրվարի 23-ին բնական գազի սակագների վերանայման հայտը աշխատանքային կարգով քննարկել սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների, հետաքրքրություն ցուցաբերած շահագրգիռ այլ անձանց և ընկերության ներկայացուցիչների հետ։

Ընկերությունն առաջարկում է գազի գինը հաշվարկել ըստ կալորիականության։ Առաջարկվող սակագներն ու բնակիչներին հասնող ներկա գազի կալորիականության ցուցանիշները փաստում են, որ գինը կբարձրանա բոլոր խավերի համար՝ անապահովների, ջերմոցների ու բիզնեսի։

Օրինակ, եթե սոցիալապես անապահով խմբերը, որոնք տարեկան սպառում են մինչև 600 խմ գազ, այսօր վճարում են 100 դրամ՝ մեկ խմ-ի համար, ապա ընկերությունն առաջարկում է գազի 8500 կկալ կալորիականության պարագայում վճարել 135.65 դրամ։ Բայց Հանձնաժողովն առաջարկում է այն թողնել 100 դրամ:

Գազի խոշոր սպառողների՝ արտադրամասերի, տնտեսությունների համար, հազար խմ-ի դիմաց 8500 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում, ընկերությունն առաջարկում է գազի գինը 255.9 դոլարից սահմանել 282.6 դոլար: Իսկ Հանձնաժողովն առաջարկում է 277.71 դոլար:

Բնակիչ-սպառողների համար 8500 կկալ/խմ ստորին ջերմատվության դեպքում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն առաջարկում է գազի գնի 139 դրամից նվազեցնել եւ սահմանել 135.65 դրամ։ Սակայն Հանձնաժողովն առաջրկում է այն բարձրացնել եւ սահմանել 143 դրամ:

Ս.Հ.




Լրահոս