«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում Երևան ժամանած պատվիրակներին այսօր ու վաղը պաշտոնական ընթրիք կմատուցվի: ArmLur.am-ի տեղեկություններով հայաստանյան պատվաիրակության ընդդիմադիր անդամները բոյկոտելու ու չեն մասնակցելու ընթրիքին:
Լուրը մեզ հետ զրույցում հաստատեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն՝ ասելով. «Ադրբեջանցիների հետ սեղան չենք նստի»:
Նշենք, որ «Եվրանեսթի» շրջանակներում Հայաստան են եկել երկու ադրբեջանցի:
Ս.Վ.