Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցների ընթացքում հայտնել է Դոնեցկի և Լուգանսկի սուվերենությունը ճանաչելու հրամանագիր ստորագրելու մտադրության մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Կրեմլի պաշտոնական կայքը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՌԴ նախագահը զրուցակիցներին հայտնել է, որ Դոնեցկւ և Լուգանսկի ղեկավարները խնդրել են ճանաչել իրենց սուվերենությունը։ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ առաջիկայում մտադիր է համապատասխան հրամանագիր ստորագրել։
Նշվում է, որ Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարները հիասթափություն են հայտնել նման զարգացումների առնչությամբ։ Միևնույն ժամանակ, նրանք շփումները շարունակելու պատրաստակամություն են հայտնել։