ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վլադիմիր Պուտինը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ուղիղ եթերի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ ճանաչում է  Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը:

ՌԴ նախագահը դիմեց Դաշնային խորհրդին՝ խնդրելով աջակցել այդ որոշմանն ու վավերացնել երկու հանրապետությունների հետ «Բարեկամության եւ փոխօգնության» մասին պայմանագրերը։ Այդ երկու փաստաթղթերը կստորագրվեն ամենակարճ ժամանակում։

Ավելի վաղ ՌԴ նախագահը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցների ընթացքում հայտնել է Դոնեցկի և Լուգանսկի սուվերենությունը ճանաչելու հրամանագիր ստորագրելու մտադրության մասին։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս