Հայկ Խանումյանն ընդդեմ «Արցախանտառի» տնօրենի. ո՞վ տեղի կտա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստեփանակերտում այս օրերին քննարկվող թեժ թեմաներից է տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի և «Արցախանտառ» ՊՈԱԿ-ի կառույցի տնօրեն Մհեր Ասրյանի միջև առկա կոնֆլիկտը: Բանն այն է, որ նախարար Խանումյանի հրամանով մոտ մեկ տարի առաջ Ասրյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից: Պատճառը, ըստ ՏԿԵ նախարարի՝ «Արցախանտառում» հայտաբերված ապօրինություններն են եղել: Դատարանը սակայն Մհեր Ասրյանին վերականգնել է իր պաշտոնում:

Արցախի մեր աղբյուրները փոխանցում են, որ «Արցախանտառ»-ում չարաշահումներ, իրականում, եղել են, բայց նախարարի ու վերոնշյալ ՊՈԱԿ-ի տնօրենի հարաբերություններն այնքան են լարվել, որ այդ «հակամարտության» մասին նախարար Խանումյանը Facebook-ում գրառում է արել:

Արցախից մեզ փոխանցում են, որ կրքերն այնքան թեժ են, որ Խանումյանը մտադիր է մինչև վերջ գնալ ու հասնել Ասրյանի վերջնական պաշտոնանկությանը, հակառակ դեպքում ինքն է ստիպված լինելու հրաժարական տալ:

Ս.Վ.




Լրահոս