Վանո Սիրադեղյանի հայտնի «բանդայի» գործով ցմահ դատապարտյալը դատի է տվել քրեակատարողական ծառայությանը. ինչ է պահանջում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ցմահ դատապարտյալ Ալիկ Գրիգորյանը դիմել է ՀՀ վարչական դատարան դատի տալով ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը պահանջելով, որ 06.11.2021թ. թիվ 862 որոշումը վերացնի և Հայցվորին կիսափակ ուղղիչ հիմնարկից մեկուսացվածության առավել ցածր աստիճանի՝ կիսաբաց ուղղիչ հիմնարկ տեղախոխելուն պարտավորեցնի:

Նշենք, որ Ալիկ Գրիգորյանը ըստ մեղադրանքի, լինելով Վանո Սիրադեղյանի հայտնի «բանդայի» գործով ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանի «բանդայի» անդամ, մասնակցել է հանացավոր գործողությունների, որի հետևանքով դատապարտվել է մահապատժի, այնուհետև ցմահ ազատազրկման:

Ք.Մ.




Լրահոս