
Հարավարեւելյան Ասիայում տեղի ունեցած ջրհեղեղների պատճառով կրճատվել է բրնձի մատկարարման ծավալը, արդյունքում բրնձի գինը կարող է բարձրանալ 19%-ով,- հայտնում է Bloomberg-ը:Թայլանդի բրնձի գինը 630 դոլարից կարող է հասնել 750-ի ` մեկ տոննայի դիմաց: Հնդկական բրնձի գինը ներկայիս 480-ի փոխարեն կկազմի 500:Փորձագետների կարծիքով` ջրհեղեղի պատճառով, որը 300 մարդու կյանք խլեց, խիստ տուժել են Թաիլանդի ենթակառուցվածքները: Բրնձի մատակարարումը կկրճատվի 3.5 մլն տոննայով:Բրնձի գնաճը կարող է լուրջ ազդեցություն թողնել համաշխարհային սննդամթերքի գների վրա: