Որտեղ է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը. նա Հայաստանո՞ւմ է, թե ոչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչ փուլում է գտնվում Ֆինանսների նախկին նախարար, Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եւ նրա եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի գործով դատական նիստը:

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Գագիկ Խաչատրյանին դատարանը թույլ է տվել լքել Հայաստանը: Այս հարցերի պատասխանը ստանալու համար զրուցեցինք փաստաբան Երեմ Սարգսյանի հետ:

Ի դեպ, Դատարանը քրեական գործով նշանակել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ին:
Պարզաբանման համար փորձագետներին առաջադրել հետևյալ հարցերը.

. Ներկայումս ինչ հիվանդություններով է տառապում Գագիկ Խաչատրյանը,

Փորձաքննության արդյունքում հաստատված ախտորոշման պայմաններում ինչ բժշկական միջոցառումներ են անհրաժեշտ, արդյոք հնարավոր է ՀՀ-ում գործող բժշկական հաստատություններում ապահովել Գ.Խաչատրյանի պատշաճ բժշկական սպասարկումը:

. Առկա է արդյոք Գ.Խաչատրյանին վիրահատության ենթարկելու անհրաժեշտություն, թե՝ ոչ:

. Գ.Խաչատրյանի ողնաշարի ստենոզի շտկման նպատակով կրկնակի վիրահատության անրաժեշտության դեպքում որպես առավել անվտանգ միջոց արդյոք այն չպետք է իրականացվի այն բժշկի կողմից, որն իրականացրել է սկզբնական վիրահատությունը և տեղադրել է իմպլանտը:

Փորձագիտական հանձնաժողովում ընդգրկել նաև Երևանի պետական բժշկական համալսարանի նյարդաբանության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Աստղիկ» բժշկական կենտրոնի նյարդաբանության ծառայության ղեկավար Հովհաննես Մորիսի Մանվելյանին:

Հիշեցնենք՝ Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է անզգուշությամբ ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափի յուրացման, դրա կազմակերպման, դրդման կամ օժանդակության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի, փողերի լվացման կազմակերպման, դրդման կամ օժանդակության համար, իսկ Կարեն Խաչատրյանը՝ առանձնապես խոշոր չափերով յուրացման եւ պաշտոնեական կեղծիքի համար:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը` առանձնապես խոշոր չափերով), 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը), 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 314-րդ հոդվածի 1ին-մասով (պաշտոնեական կեղծիք):

Քնար Մանուկյան




Լրահոս