ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարցում. Կո՞ղմ եք, որ Հայաստանը ճանաչի Դոնեցկի եւ Լուգանսկի անկախությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն երեկ ստորագրել է Դոնբասի երկու ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը ճանաչելու հրամանագիրը:

Պուտինը և Դոնբասի երկու ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարները կնքել են բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության համաձայնագրեր:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Ռուսաստանի խորհրդարանին վավերացնել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախությունը ճանաչելու հրամանագրերը:

ArmLur.am-ը այս առնչությամբ հարցում է իրականացրել քաղաքացիների շրջանում պարզելու համար, թե արդյոք Հայաստանը նույնպես կճանաչի Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախությունը:

Մանրամասները՝ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս