Փետրվարի 22-ին, ժամը 16:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ամերիկյան փողոցում գտնվող ԱՄՆ դեսպանատան մոտակայքում ծուխ է նկատվում։
Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ամերիկյան 109 հասցեի մոտակայքում այրվում է եղեգ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։43-ին, մարվել՝ 18։04-ին։ Այրվել է եղեգ (3 հա)։