Խոյ. Ինչ էլ որ այսօր տեղի ունենա, արժե հանգիստ վերաբերվել, քանի որ օրը, ընդհանուր առմամբ, այնքան սարսափելի չէ, որքան առաջին հայացքից թվում է: Վեճերը կարող են բուռն լինել, սակայն դժվար թե որևէ լուրջ հետևանք ունենան` կարճատև քննարկումներից հետո շրջապատը համաձայնվում է ձեր առաջ քաշած տեսակետի հետ: Միայն նոր ծանոթություններում պետք է զգուշավորություն հանդես բերել` դրանցից բոլորը չեն որ անմեղ ու դրական մղումներով են:
Այսօր այդքան ցանկալի չէ գործարքներ կնքելը, հատկապես` խոշոր: Չմտածված գնումների հակվածությունը կհնագեցնի անտեղի ծախսերի:
Ցուլ. Օրվա ընթացքում աճում է հանրային և քաղաքական կյանքի հանդեպ ձեր հետաքրքրությունը, ուրիշների խնդիրները ձեզ անտարբեր չեն թողնում, և դուք սիրով օգնության ձեռք եք մեկնում դրա կարիքը զգացող մարդկանց: Դուք գործեր շատ ունեք, սակայն հոգնածություն չեք զգում, գործում եք հետևողական և մտածված, խուսափելով անիմաստ ունայնությունից:
Օրվա երկրորդ կեսը ուժեղ էմոցիաների ժամանակահատվածն է, որոնց պատճառները կարող են բոլորովին աննշան բաներ լինել: Օգտվեք ցանկացած հնարավորությունից` ինքներդ ձեր տրամադրությունը բարձրացնելու համար` լավ ֆիլմ դիտեք, կամ գնացեք զբոսանքի:
Երկվորյակներ. Օրը դասավորվում է բավական անհարթ, նաև` անսպասելի զարգացումներով, սակայն ձեզ հաջողվում է օգուտ քաղել ցանկացած իրադարձությունից և միջադեպից: Օրը ինչպես երբեք հարմար է համատեղ գործունեություն ծավալելու համար: Կարելի է ուղևորության մեկնել, այն ձեզ բազմաթիվ դրական էմոցիաներ կպարգևի:
Նշանի բազմաթիվ ներկայացուցիչների համար օրը կապված կլինի նոր սիրավեպ սկսելու հետ, իսկ իրենց կեսին գտած ներկայացուցիչները կարող են ինչ-որ նոր բան մտցնել իրենց համատեղ կյանքում, այն ավելի վառ դարձնել: Հնարավոր են հաճելի անակնկալներ, նվերներ:
Խեցգետին. Այսօր դուք ձգտում եք առավելագույնս դրական էմոցիաներ ստանալ և ձեզ ոչ մի բանից չեք զրկում: Բարեբախտաբար, այժմ դուք կարող եք ձեզ թույլ տալ ծախսեր, այդ թվում և` խոշոր, այնպես որ լուրջ սպառնալիքներ ընտանեկան բյուջեյի համար չեն ծագում: Ձեր հասցեին հնչող շրջապատի քննադատական դիտողությունները ականջի կողքով եք բաց թողնում, չնայած որոշ մտքերի արժեր հետևել:
Մի մոռացեք այն խոստումների մասին, որ ժամանակին տվել են մտերիմները, պատասխանատու մոտեցեք ցանկացած ձեռնարկած գործին` լավատեսության և լրջության համադրությունը ձեզ շատ հմայիչ է դարձնում:
Առյուծ. Հանգիստ և հաճելի օր է, հիանալի հարմար այնպիսի գործերով զբաղվելու համար, որոնց վերջին ժամանակներում հերթ չէր հասնում: Դու ստանում եք նախկինում ձեզ հետարքքրող բազմաթիվ հարցերի պատասխաններ, որոնք ձեզ միանշանակ ուրախացնում են: Հնարավոր են անսպասելի հանդիպումներ, հաճելի ծանոթություններ, այսօր դուք կարողանում եք ձեր դրսևորել լավագույն կողմերով, և ձեր հմայքը անտարբեր չի թողնում ոչ մեկի:
Հաջող օր է գնումների համար` դուք զուր չեք վատնում փողը, ձեռք եք բերում միայն այն, ինչը իրոք անհրաժեշտ է: Շփվելով ավագ սերնդի ազգականների հետ, դուք օգտակար խորհուրդներ կստանաք:
Կույս. Չարժե այս օրվանից մի ինչ-որ արտառոց բան սպասել` այն վատ չի դասավորվում, սակայն գլխապտույտ հաջողություններ էլ չի բերում: Եբեմն դուք ձեզ թույլ եք տալիս անտակտ դիտողություններ, սակայն շրջապատը դրանից չի նեղանում, փորձում է հարթել տհաճ պահերը, բարձրացնել ձեր տրամադրությունը:
Ցանկալի գնումներ անելը` դուք շատ եք գումար վատնում և ձեռք եք բերում բոլորովին անօգուտ, չնայած և` հրապուրիչ իրեր: Ցանկալի չէ նաև բազմամարդ վայրեր, աշխարհիկ միջոցառումների այցելելը, ավելի լավ է սահմանափակվել մտերիմ ընկերների հետ շփումներով:
Կշեռք. Օրը կապված կլինի բազմաթիվ նվաճումների հետ, ձեր հաջողությունները կարևոր են ոչ միայն ձեզ համար, շրջապատը նույնպես անտարբեր չէ դրանց հանդեպ: Օրվա երկրորդ կեսը հիանալի ժամանակահատված է երեկույթների համար, որոնց կարելի է հրավիրել ձեզ համար իրոք համակրելի բոլոր մարդկանց:
Օրը հարմար է ուղևորությունների և դրանց նախապատրաստվելու համար, կարելի է ավիատոմսեր գնել, հստակեցնել երթուղիները: Այսօր դուք լավ եք զգում մարդկանց, չեք սխալվում ձեր գնահատականներում, այդ իսկ պատճառով էլ այսօր սկսած ծանոթությունները կզարգանան ներդաշնակ:
Կարիճ. Մի կողմից` օրը վատը չէ, մյուս կողմից էլ` այն ոչնչով աչքի չի ընկնում: Ձեզ կհաջողվի կարգավորել գործերը, ավարտին հասցնել նախկինում սկսածները: Կենտրոնանալով պրակտիկ գործունեության վրա, դուք անպայման կստանաք այն արդյունքների, որոնց ձգտում էիք, և այստեղ բանը ոչ թե բախտը բերելու կամ հաջողակ լինելու մեջ է, այլ` ձեր հետևողականության ու համառության:
Հարմար օր է ազդեցիկ մարդկանց հետ շփվելու համար` դուք նրանց վրա ամենալավ տպավորությունն եք թողնում: Սակայն հիշեք, որ չի կարելի ձեր հետաքրքրող բոլոր հարցերին անհապաղ պատասխաններ սպասել` պետք է զինվեք համբերությամբ:
Աղեղնավոր. Հաջող օր է, դուք գերազանց հարթում եք ամեն մի բարդություն, վերջապես հնարավոր է դառնում կիրառություն գտնել ձեր գիտելիքներին: Հնարավոր են հետաքրքիր ծանոթությունները. Այդ թվում և` հեռվից եկած մարդկանց հետ: Չի բացառվում արտասահմանցու հետ սիրավեպի սկիզբ:
Այսօր արժե անձնական հարաբերություններում նախաձեռնություն դրսևորել, համոզված եղեք` այն բարեհաճ կընդունվի: Օրը հարմար է ուսման և դասավանդման համար, դուք հիանալի խորհուրդներ եք տալիս, որոնց շրջապատը հաճույքով հետևում է: Այսօր կարելի է նաև փաստաթղթերի ձևակերպմամբ զբաղվել:
Այծեղջյուր. Եթե ցանկանում եք որևէ բան փոխել ձեր կյանքում, ապա անհապաղ գործի անցեք` օրը չափազանց հարմար է դրա համար: Կարելի է մի ինչ-որ փոքր բանից սկսել, կարելի է և ավելի զգալի բանի ետևից գնալ, միևնույն է` աստղերն այսօր ձեր կողմն են: Մի շտապեք կիսվել ձեր պլաններով` անցանկալի խորհուրդները կարող են ձեզ շեղել ուղուց;
Բարենպաստ օր է գնումների համար` փողը ուք մտածված եք ծախսում, իսկ իրեր ձեռք եք բերում միայն ըստ անհրաժեշտության: Հնարավոր է հին պարտքերի վերադարձ, արժեքավոր նվերների ստացում, այդ թվում և` այնպիսի մարդկանցից, ում դուք վաղուց չէիք տեսել:
Ջրհոս. Ինչ էլ որ տեղի ունենա օրվա առաջին կեսին, դուք պետք է հանգստություն պահպանեք: Օրն այնքան բարդը չէ, որքան ձեզ թվում է, տեղեկությունը, որ ուք կստանաք օրվա երկրորդ կեսին, շատ բան կհստակեցնի: Հնարավոր է հանդիպում մի մարդու հետ, ով ժամաանկին եզ համար շատ թանկ էր:
Օրը հարմար է փոքր ուղևորությունների, զբոսանքների, էքսկուրսիաների համար: Եթե ուղևորվում եք հետավոր ճանապարհորդության, ապա պատրաստվեք դրան առանց շտապողականության` վտանգ կա, որ ինչ-որ բան կարող եք մոռանալ: Երեկոն հարմար է ավագ ազգականների հետ շփումների, ընտանեկան միջոցառումների համար:
Ձկներ. Բարենպաստ օր է շփումների համար: Այն բավական հարմար է հրապարակային ելույթների, ինչպես նաև աշխարհիկ միջոցառումների այցելելու համար: Ձեզ հաջողվում է ձեր հանդեպ ուշադրություն հրավիրել, գտնել նոր երկրպագուներ: Հմուտ և ճիշտ ժամանակին արված գործողությունների շնորհիվ դուք կարողանում եք իրակացնել ձեր ամենապատվախնդիր պլաններ:
Օրվա երկրորդ կեսը այն ժամանակահատվածն է, երբ ձեր նախազգացումը հատկապես շատ սուր է: Ձեր գլխում հիանալի գաղափարներ են ծնվում, վաղեմի խնդիրների լուծման օրիգինալ ձևեր են գտնվում: