Հովհաննես Իգիթյանը նոր պաշտոն ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ ՀՀ նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանի հրամանագրով Արմեն Մարտիրոսյանը հետ է կանչվել Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հրամանագրից։

Սիմոնյանի մեկ այլ հրամանագրով՝ Հովհաննես Իգիթյանը նշանակել Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիլնյուս):

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ խնդրել, որ իրեն նշանակեն Մերձբալթյան երկրներում՝ Լատվիայում, Լիտվայում եւ Էստոնիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան:




Լրահոս