
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ընդգծել է, որ չի ասել՝ ռուսական զորքերը «հենց հիմա» Դոնբաս են շարժվելու։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Առաջինը, ես չեմ ասել, որ զորքերը ձեզ հետ մեր հանդիպումից հետո այնտեղ կգնան։ Երկրորդ՝ հնարավոր գործողությունների որևէ կոնկրետ ուրվագիծ ընդհանրապես հնարավոր չէ կանխատեսել, դա կախված է կոնկրետ իրավիճակից, որը ձևավորվում է տեղում»,- ասել է Պուտինը։