ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՔԱՅԼԵՐԸ՝ «ԵՎՐԱՆԵՍԹ»-Ի ՎԵՀԱԺՈՂՈՎԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը, որ Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի՝ «Եվրանեսթ»-ի անդամ է, ասում է, որ միջազգային հարթակներում իր ներկայացրած քաղաքական ուժի հեռտորաբանությունն ու խոսույթը չի փոխվում՝ անկախ հանգամանքից՝ այդ հարթակներում ադրբեջանցիներ ներկա կլինեն, թե ոչ:

 

Փետրվարի 21-ին ու 22-ին «Եվրանեսթ»-ի երկու հանձնաժողովները, հիշեցնենք, Երեւանում նիստեր են անցկացնելու, որոնց նաեւ ադրբեջանական պատվիրակությունն է մասնակցելու: Եթե իշխանությունները, իրենց իսկ բառերով ասած, «անցնցում», ջերմ մթնոլորտում միջոցառում են նախատեսել, ասում է պատգամավորը, ապա չի ստացվելու, քանի որ մի շարք պատգամավորներ բարձրաձայնելու են այն խնդիրները, որ առկա են Հայաստանի ու Արցախի առջեւ: ArmLur.am-ը «Եվրանեսթ»-ի հայկական պատվիրականության ղեկավար, ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանից տեղեկացել էր, որ ադրբեջանական պատվիրակությունը, ամենայն հավանականությամբ, կժամանի Հայաստան: Մեզ նաեւ հայտնի է դարձել, որ «Եվրանեսթ»-ի հանձնաժողովների նիստերին մասնակցելու համար Երեւան կժամանի 3 ադրբեջանցի: Նշենք, որ Արեւելյան գործընկերության շրջանակներում ադրբեջանցիներն առաջին անգամ Հայաստան են ժամանել դեռեւս 2012-ին: Այդ ժամանակ «Եվրանեսթ»-ի պատվիրակության ղեկավարը Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Զաքարյանն էր: Նույն թվականին ու նույն վեհաժողովի աշխատանքների շրջանակներում Զաքարյանի գլխավորած պատվիրակությունն էլ Բաքու է այցելել:

«Եվրանեսթ»-ի երեւանյան հաջորդ՝ 2015-ին տեղի ունեցած նիստերին, սակայն, ադրբեջանական պատվիրակությունը չի ներկայացել՝ բոյկոտելով վահաժողովի՝ Ցեղասպանությունը դատապարող հայտարարության ընդունումը:

-Պարո՛ն Մամիջանյան, մամուլը գրել էր, որ փետրվարի 21-22-ին «Եվրանեսթ»-ի պատվիրակությունը կլինի Երեւանում, ըստ երեւույթին, կազմում կլինի նաեւ ադրբեջանական պատվիրակությունը: Դուք եւս պատվիրակության անդամ եք: Հետաքրքիր է՝ երբ ադրբեջանցիները Երեւան գան, ի՞նչ դիսկուրսով են նրանց հետ շփվելու, ո՞րն է լինելու նրանց հետ շփման թեման:

-Միջազգային հարթակներում իմ եւ մեր քաղաքական միավորի խոսույթը, որպես այդպիսին, չի փոխվում՝ ադրբեջանցիները ներկա կլինեն, թե ոչ: Ինձ չի հետաքրքրում, թե իշխանություններն ինչ մոտեցումներ ունեն հետագա մերձեցման, եղբայրության ու բարեկամության, բայց չբարձրաձայնել 44-օրյա պատերազմի ընթացքում տանդեմի գործած վայրագությունները, արցախյան հիմնախնդրի կարգավորման հետ կապված անօրինական լկտիությունը եւ մի շարք այլ խնդիրներ պարզապես անհնար է: Այնպես որ, եթե իշխանությունները պլանավորել են անցնում (ինչպես իրենք են սիրում ասել) բարեկամական մթնոլորտում միջոցառում, դա չի ստացվելու: Գիտեմ, որ ընդդիմադիր մի շարք պատգամավորներ բարձրաձայնելու են այն խնդիրների մասին, որոնք առկա են մեր մյուս հայկական պետության՝ Արցախի առջեւ: Ուստի եթե պլանավորված է ինչ-որ մտերմիտ մթնոլորտում միջոցառում, գլխանց թող իմանան, որ դա մեր մասով չի հաջողվելու:

-Չե՞ք մասնակցելու, թե՞  խափանելու եք:

-Ես չեմ համարում, որ չմասնակցելը լավագույն գործիքն է այս պարագայում: Ես համարում եմ, որ մեր եվրոպացի գործընկերների ներկայությամբ պետք է հնչեն բոլոր խնդիրները: Ինչ վերաբերում է ադրբեջանցիներին, ինձ չի հետաքրքրում՝ նրանք լսելու են, թե ոչ այն բոլոր խնդիրները, վայրագություններն ու լկտիությունները, որոնք թույլ են տվել իրենց Ադրբեջանն ու Թուրքիան:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ԱԴՐԲԵՋԱՆԻ՝ ՀԱՊԿ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է

Ադրբեջանի՝ ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու հարցի քննարկումները կրկին ակտիվացել են: Մասնավորապես, երեկ հայտնի դարձավ, որ ԱՊՀ անդամ երկրների մշտական  լիազոր ներկայացուցիչները մտադիր են ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու հարցը քննարկել Մինսկում կայանալիք հանդիպմանը։

 

RIA Novosti-ն հայտնում է, որ ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Լեոնիդ Անֆիմովն ասել է, որ ԱՊՀ երկրները քննարկում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հետ Համագործակցության դիտորդի կարգավիճակ ստանալու հարցը։ «Մշտական ??ներկայացուցիչների խորհրդի նիստում փակ կերպով կքննարկվի նաեւ ԱՊՀ-ի՝ ՀԱՊԿ-ում որպես միջազգային կազմակերպության դիտորդի կարգավիճակ տալու հարցը։ Խորհրդի անդամները  կքննարկեն այս հարցը եւ որոշում կկայացնեն»,- ասել է Անֆիմովը:

Եթե ԱՊՀ-ն հաստատի այս մտադրությունը, սա նշանակում է, որ Ադրբեջանը՝ որպես ԱՊՀ անդամ, եւս ինքնաբերաբար կստանա դիտորդի կարգավիճակ:

Նկատենք՝ Ադրբեջանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցելու վերաբերյալ հարցը պարբերաբար ակտիվացել եւ պասիվացել է՝ ելնելով տարբեր իրադարձություններից: Դա հատկապես ակնառու էր վերջին տարիներին եւ, ավելի շատ, 44-օրյա պատերազմից հետո: ՀԱՊԿ-ին անդամակցելուն զուգահեռ մշտապես խոսվել է նաեւ Ադրբեջանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու հանարավորության մասին: Սակայն նկատենք՝ երկու պարագայում էլ Հայաստանը պետք է իր համաձայնությունը տա, որպեսզի հնարավորություն լինի դիտորդի կարգավիճակ ստանալը կամ անդամակցությունը: Իսկ եթե Հայաստանը վետտո դնի, ապա անդամակցություն չի լինի:

Եվ ուշագրավ է, որ այս հանգամանքը իր խոսքում բազմիցս ընդգծել է նաեւ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ասելով, որ  Հայաստանը կարող է խոչընդոտել ԵԱՏՄ-ում Ադրբեջանի՝ դիտորդ երկրի կարգավիճակ ստանալուն։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը եւս այդ շրջանում խոսել էր Եվրասիական տնտեսական միությունում Ադրբեջանին որպես դիտորդ հրավիրելու գաղափարի մասին, սակայն դեռ այս ամենը միայն հայտարարությունների մակարդակով է:

Ն.Հ.

 

 

 

ՕԲՅԵԿՏԻՎ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՌՎՈՒՄ Է

 

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը տրամաբանական է համարում խորհրդարանական ընդդիմադիր պատգամավորների այն պնդումը, որ ենթադրյալ հանցագործը չի կարող քննել հանցագործության վարկածը: Ազգային ժողովի «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները, նշենք, 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքները բոյկոտելու մասին են հայտարարել՝ շեշտելով, թե մասնակցելով հանձնաժողովի աշխատանքներին՝ չեն ցանկանում լեգիտիմիացնել այն: Ընդդիմության մեջ կան փորձառու մարդիկ՝ վստահ է Վարթանեսյանը, ու եթե քննության այլ ձեւեր ընտրվեր, ապա նրանք, վստահաբար, չէին հրաժարվի մասնակցել դրան: Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է իշխանության, ասում է, ապա օբյեկտիվ քննություն ակնկալելը բացառվում է:

2016-ի ապրիլյան քառօրյա ու 44-օրյա պատերազմների հանձնամանքներն ուսումանսիրող քննիչ հանձնաժողովները համեմատելի չեն, ու դա այն պարզ պատճառով, որ թե՛ մասշտաբով, թե՛ ելքով բոլորովին տարբեր պատերազմներն են: Վրթանեսյանի գնհատամամբ՝ ապրիլյան քառօրյան պարտված պատերազմ չէր. 2016-ին պետական ապարատը գործել է հստակ, կառավարման կոլապս չի եղել: Բայց եթե անգամ համեմատում ենք, ապա իշխանություններն ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքներն ավարտին հասցնել այդպես էլ չեն կարողացել: Ապրիլյան պատերազմից հետո հնչող տարաբնույթ հայտարարությունների մասով, թե, օրինակ, փամփուշտ չլինելու պատճառով զինվորները բահերով են կռվել կամ ռազմադաշտում սոված են մնացել, ապա մեր զրուցակից նշում է՝ այդ ամենը կա՛մ սուտ է եղել, կա՛մ էլ զինվորականների հետ պայմանավորվածություններ են եղել:

 

ՎԻՃԱՐԿՈՒՄ ԵՆ

Գործարար Բարսեղ Բեգլարյանին՝  Ֆլեշի Բարսեղին պատկանող «Ֆլեշ» ՍՊԸ-ի եւ Պետական եկամուտների կոմիտեի ջրերը մեկ առվով չեն հոսում: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ 2022 թվականի հունվարի 19-ին գործարարի պատկանող ընկերությունը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով, որ դատարանը անվավեր ճանաչի ՊԵԿ-ի 2021 թվականի որոշումը: Չի բացառվում, որ ՊԵԿ-ը տուգանել է գործարարի ընկերությանը, եւ նրանք էլ այդ ակտը վիճարկում են դատարանում: Գործը ընդունվել է վարույթ:

 

 




Լրահոս