ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Արտաշատում

 

Երեկ Արտաշատի բժշկական կենտրոնի ծննդատանը «փոքրիկ հսկա» է լույս աշխարհ եկել. 4 կգ 600 գ քաշով եւ 55 սմ հասակով տղան ընտանիքի առաջին երեխան է: Փոքրիկը ծնվել է բնական ճանապարհով:

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ի՞նչ կարգով է իրականացվում ամուսնության մասին տեղեկանքի տրամադրումը:

Ժիրայր Մխիթարյան (39 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառված Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր ունեցող (ունեցած) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, օտարերկրյա քաղաքացիներին եւ քաղաքացիություն չունեցող անձանց, Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառված Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր չունեցող (չունեցած) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրամադրում է Հայաստանի Հանրապետությունում ամուսնության բացակայության մասին տեղեկանք, որը կարող է դիմողի ցանկությամբ տրամադրվել երկլեզու տարբերակով՝ հայերեն-ռուսերեն կամ հայերեն-անգլերեն:

ՀՀ արդարադատության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկանք ստանալու համար նախարարություն կարող է դիմել անձը, որի վերաբերյալ տրամադրվում է տեղեկանքը կամ նրա կողմից լիազորված անձը:

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ի՞նչ պետք է անի անձը կենսաթոշակի անցնելու համար:

Հրանուշ Կիրակոսյան (63 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ եթե անձը ձեռք է բերել կենսաթոշակի անցնելու իրավունք, ապա առաջին հերթին պետք է նախապատրաստի կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը եւ դիմի իր բնակության (հաշվառման) վայրի կեսաթոշակ նշանակող մարմին: Այսպես, տարիքային կենսաթոշակ նշանակելու համար նա պետք է ներկայացնի`

1) դիմումը,

2) անձը հաստատող փաստաթուղթը,

3) հանրային ծառայությունների համարանիշը,

4) աշխատանքային uտաժը հաuտատող փաuտաթուղթը (աշխատանքային գրքույկը, անհրաժեշտության դեպքում` uտաժը հաuտատող այլ փաuտաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ),

5) uոցիալական վճար կատարած լինելու մաuին ծառայության տված տեղեկանքը (կամ այդ փաuտը հավաuտող վճարման հանձնարարագրեր, անդորագրեր) կամ գործատուի (Հայաuտանյայց առաքելական uուրբ եկեղեցու եկեղեցականի դեպքում` Մայր Աթոռ uուրբ Էջմիածնի կաթողիկոuարանի) տված տեղեկանքն աշխատավարձի չափի մաuին` ըuտ տարիների եւ ամիuների,

6) լուuանկար (4 x 6 uմ չափի):

Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում նա լրացնում է աշխատակցի տրամադրած դիմումի ձեւը, որից հետո նրան է վերադարձվում դիմումի ծանուցումը, որտեղ նշվում է դիմումի գրանցման համարը, ընդունման ամսաթիվը, ընդունող աշխատակցի ազգանունը, անհրաժեշտության դեպքում` լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու ժամկետը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կենսաթոշակ նշանակելու համար բնակության վայրի մասին տեղեկանք չի պահանջվում, բավարար են անձնագրում քաղաքացու անձնական տվյալների եւ նրա հաշվառման վայրի մասին նշում պարունակող էջերի պատճենները:




Լրահոս