Հայաստանում մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի գողության և կորստի դեպքում այն օգտագործողին կհատկացվի նույն համարանիշի կրկնօրինակը: Տեղեկացնենք, որ Հայաստանում վերջին տարիներին «գոլդ» պետհամարանիշերի գողության բազմաթիվ դեպքեր էին գրանցվում. Երևանի տարբեր վարչական շրջաններից հանցագործներն ավտոմեքենաների վրայից հանում էին համարանիշերը, հետո գրություն թողնում մեքենայի վրա։ Ըստ այդ գրությունների՝ վարորդը պետք է Տելեգրամով կամ Viber-ով կապ հաստատի նրանց հետ և որոշակի գումարի դիմաց հետ ստանա իր մեքենայի համարանիշերը։ Հայաստանի ոստիկանությունը ակնկալում է, որ այս ամենի արդյունքում մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի հափշտակության դեպքերը կնվազեն:
Ավելին, ՀՀ ՃՈ պետի տեղակալ Արմեն Սարգսյանից տեղեկացանք, որ այս ընթացքում պետհամարանիշ կորցրած այն քաղաքացիները, որոնք ձեռք էին բերել այլ համարանիշ, իրենց ցանկությամբ դիմում են իրենց կորցրած համարանիշը ետ ստանալու նպատակով:
Նշենք, որ 2006 թվականին է փոխվել «գոլդ» համարանիշերի ձեռքբերման կարգը եւ այն դարձել վճարովի։ Մեր օրերում «գոլդ» համարանիշեր ձեռք են բերում գործարարները կամ նրանց հարազատները, այդ թվում եւ պաշտոնյաներ:
Եթե ցանկանում եք ստանալ որոշակի թվերի համադրությամբ պետհամարանիշ, ապա շատ հնարավոր է, որ դուք ցանկություն ունենաք ստանալու 60 հազար կամ 8 մլն դրամի կարգի պետհամարանիշ:
Հուսանք՝ պարեկները չեն զգուշանա նման համարանիշերով մեքենաներ կանգնեցնելուց:
Ս.Հ., Հ.Հ.