Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախության ճանաչումից հետո այդ երկրի հանդեպ պատժամիջոցների շարք է սկսվել: Փորձենք ներկայացնել դրանք. ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Եվրամիության պատժամիջոցները վերաբերում են ինչպես ռուսական ֆինանսական կառույցներին և ընկերություններին, այնպես էլ ֆիզիկական անձանց:
Ընդ որում, նշվում է, որ սա պատժամիջոցների միայն առաջին փուլն է: Իր հերթին Մեծ Բրիտանիան, ԵՄ-ը և ԱՄՆ-ը դիտարկում են դրանց խստացումը, եթե իրավիճակը ուկրաինական ուղղությամբ վատթարանա։ ԱՄՆ նախագահ ջո Բայդենը ելույթ ունեցավ երեքշաբթի: Նա եւս հայտնեց, որ նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի Դաշնության դեմ և կխստացնի դրանք՝ կախված Ուկրաինայի դեմ Մոսկվայի գործողություններից։
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Փարիզում ԵՄ խորհրդի արտակարգ նիստին հաջորդած մամուլի ասուլիսում ասել է, որ նոր փաթեթը ներառում է պատժամիջոցներ Դոնբասի անկախության օգտին քվեարկած Պետդումայի 351 պատգամավորների նկատմամբ։ Բացի այդ, Եվրամիությունը «սև ցուցակում» է ներառել 27 ֆիզիկական և իրավաբանական անձանց: Իսկ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի խոսքով, իր կառավարությունն արգելք կսահմանի անջատողական անկլավների հետ ցանկացած տեսակի ֆինանսական գործարքների վրա:
Նշվում է, որ պատժամիջոցները շարունակական բնույթ են կրելու:
Ն.Հ.