ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԱԾ-ից նյութեր են պահանջել. ինչ է կատարվում Պաշտպանության նախկին նախարարի քրեական գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավոյի եւ ԳՇ ավիացիոն վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանի գործով նիստերը դռնբաց անցկացնելու համար փաստաբանները պայքարում են: Ավեիտիք Մուրադյանի պաշտպան Երեմ Սարգսյանը ներկայացրեց, թե ինչ է կատարվում եւ ինչ է մտածում այս ամենի շուրջ Ավետիք Մուրադյանը:

Նշենք, որ Ազգային անվտանգության ծառայությունում քննվող գործը, ըստ այս կառույցի տարածած հաղորդագրության, վերաբերում է Զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ենթադրյալ չարաշահումներ եւ առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերին, մասնավորապես` ՊՆ-ի կողմից անպիտան հրթիռներ գնելուն»:

Ք.Մ




Լրահոս