ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է փոփոխություն անել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում: Ըստ այդ փոփոխության ՀՀ-ում զոհված զինծառայողների եղբայրները կազատվեն պարտադիր զինծառայությունից: Այսօր այս հարցը քննարկվում է Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում: ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ներկայացրեց մի քանի խնդրահարույց դիտարկումներ՝ շեշտելով, որ դրանք հետագայում կարող են խնդիրներ առաջացնել:
Մանրամասները՝ տեսանյութում: