Մեծ Բրիտանիան փորձում է կանխել ֆուտբոլի Եվրոպական չեմպիոնների լիգայի եզրափակչի անցկացումը Սանկտ Պետերբուրգում:
Մասնավորապես Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Տրասը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե այդ եզրափակիչը պետք է տեղափոխել այլ երկիր:
UEFA-ում հայտնել են, որ դիտարկում են այդ հարցը, և ըստ BBC-ի՝ հնարավոր է, որ տեղափոխման որոշում կայացվի:
Հիշեցնենք՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը պետք է անցկացվի մայիսի 28-ին: