Այսօր ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
Պատգամավորին հարց ուղղեց ՔՊ խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը: Նա նշեց, թե այդ գումարը պետք է դիտարկել որպես զինվորին տրվող լրացուցիչ ֆինանսական օգնություն:
Նախագիծը պատգամավորը հիմնավորել էր նրանով, որ պայմանագրային զինծառայողների բնակարանային ապահովության շրջանակներում զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում դրամական փոխհատուցում հաշվարկել անկախ զինծառայողի կողմից բնակելի տարածության վարձակալության պայմանագիր կնքած լինելու հանգամանքից: Օրենքի ներկա ձևակերպման արդյունքում առաջանում են որոշակի խնդիրներ, քանի որ զինծառայողները տարբեր պայմաններից ելնելով՝ երբեմն իրենց կամքից անկախ հանգամանքներում, իրենց վարձակալած բնակարանի համար պայմանագիր չեն կնքում: Եվ արդյունքում այդ զինծառայողների հանդեպ քրեական հետապնդում է իրականացվում:
Մանրամասները՝ տեսանյութում