ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ ունեցվածքով դեսպան նշանակվեց Հովհաննես Իգիթյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանի հրամանագրով Հովհաննես Իգիթյանը նշանակվեց Լիտվայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: Իսկ մինչ այդ, նա Ազգային ժողովի 7-րդ գումարման, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր էր:

ArmLur.am-ը ուսումնասիրել է Հովհաննես Իգիթյանի 2019 թվականի տարեկան հայտարարագիրը, որտեղ նշված է, որ ունի մեկ բնակարան եւ մեկ ավտոտնակ, երկուսն էլ՝ Ավան վարչական շրջանում: Դրանցից մեկը նա ձեռք է բերել 2002 թվականին, մյուսը՝ 1998 թվականին: Նույն տարում հայտարարագրել է, որ ունի երկու ավտոմեքենա՝ 1991 թվականի արտադրության VԱԶ եւ 1997 թվականի արտադրության Audi մակնիշի ավտոմեքենաներ:

Բանկերում ունեցած ավանդը 2019 թվականի վերջին կազմել է 48 մլն դրամ, 70 հազար դոլար եւ 30 հազար եվրո: Իսկ բանկային հաշիվներին, 2019-ի վերջին, Իգիթյանն ունեցել է 4 մլն 909 հազար դրամ եւ 7371 եվրո, կանխիկ դրամը՝ կազմել է 3 մլն դրամ, 20 հազար եվրո, 17 հազար դոլար: 2019 թվականին Ազգային Ժողովից ստացած աշխատավարձը ամսական կազմել է 787 հազար դրամ: Բացի այս, նա տրված փոխառությունների դիմաց ստացել է ընդհանուր 4 մլն 722 հազար դրամի տոկոս, հատուցում:

2020 թվականի հայտարարագրում փոքր-ինչ փոփոխություն է տեղի ունեցել. Իգիթյանը վաճառել է 1991 թվականի արտադրության VAZ մակնիշի ավտոմեքենան՝ 120 հազար դրամով: 2020-ի վերջին, Իգիթյանի՝ բանկերում ունեցած ավանդի չափը նույննն է մնացել: Նաեւ՝ 2020-ի վերջին բանկային հաշիվներին առկա դրամական միջոցներն են ավելացել. 4 մլն 909 հազար դրամից դարձել է 12 մլն 440 հազար դրամ եւ 7166 եվրո: Իգիթյանը 2020 թվականի վերջին 2 մլն դրամի, 18 հազար 400 եվրոյի, 14 հազար 500 դոլարի չափով կանխիկ դրամ է ունեցել:
Իսկ ահա 2021 թվականի լիազորությունները դադարեցնելու հայտարարագրում նշված է, որ Իգիթյանը բանկերում ունի 54 մլն դրամ, 70 հազար դոլար եւ 30 հազար եվրոյի չափով ավանդ, բանկային հաշիվներին՝ ավելի քան 14 մլն դրամ, 491 հազար դրամ, 7 հազար դոլար, կանխիկ դրամը կազմել է 1 մլն 200 հազար դրամ, 18 հազար 400 եվրո եւ 6000 դոլար: Նշված ժամանակաշրջանի եկամուտը կազմել է 4 մլն 222 հազար դրամ, որը գոյացել է աշխատավարձից: Ի դեպ, Իգիթյանը «ՍՈՍ ԱՐՄԵՆԻ ԿՈՏ Դ’ԱԶՈւՐ» բարեգործական կազմակերպության հոգաբարձուների խորհրդի անդամն է:

Իգիթյանի տիկնոջ՝ Մարգարիտա Տեր-Պողոսյանի ներկայացրած 2021 թվականի հայտարարագրում նշված է, որ ունի 2008 թվականի արտադրության Daewoo մակնիշի ավտոնեքենա: Բանկային հաշվին այդ տարում առկա է եղել 276 հազար դրամ եւ 1000 դոլար: Իսկ կանխիկ դրամը կազմել է 50000 դրամ, 350 դոլար: Իգիթյանի տիկնոջ եկամուտը, որը ստացել է ԵՊԲՀ-ից, աշխատավարձն է եղել, այն կազմել է 1 մլն 987 հազար դրամ:

Հովհաննես Իգիթյանի հետ համատեղ բնակվող Գայանե Իգիթյանի հայտարարագրում նշված է, որ ունի 2000 թվականի արտադրության Mitsubishi ավտոմեքենա: Իսկ բանկային հաշվին, 2021 թվականի վերջին ունեցել է 4 մլն 272 հազար դրամ եւ 32 հազար 803 դոլար: Իսկ կանխիկ դրամը՝ 50 հազար դրամ, 5500 դոլար: Գայանե Իգիթյանի աշխատավարձը ամսական կազմել է 333 հազար դրամ: Իգիթյանի հետ համատեղ բնակվող մյուս չափահաս անձի՝ Ալեքսանդր Իգիթյանի հայտարարագրում նշված է, որ ունի 2006 թվականի արտադրության մեկ Nissan մակնիշի ավտոմեքենա: Բանկային հաշվին առկա մնացորդները կազմել են 2 մլն 948 հազար դրամ, 101 դոլար, կանխիկ դրամը՝ 1 մլն դրամ: Նրա աշխատավարձը ամսական կազմել է 294 հազար 500 դրամ:

Ս.Հ.




Լրահոս