Արման Թաթոյանն ասել է, թե ինչով է զբաղվելու պաշտոնավարման ավարտից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, որի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է, նախատեսում է զբաղվել հանրային գործունեությամբ:

«Ես այս տարիների ընթացքում տարբեր աշխատանքներով եմ զբաղվել: Իմ գործունեությունը սկսել եմ ՄԻՊ-ի ինստիտուտից: Աշխատել եմ առաջին երկու մարդու իրավունքների պաշտպանի օրոք, եղել եմ միջազգային կառույցներում, ՀՀ արդարադատության նախարարությունում և այլն: Այս պահին ես ինձ չեմ տեսնում պետական համակարգում: Տեսնում եմ այլ գործունեություն իրականացնելիս: Ես պատրաստվում են իրականացնել հանրային, այդ թվում իրավապաշտպան գործունեություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Արման Թաթոյանը:

Նրա խոսքով, այսօր էլ Ադրբեջանը հայերի նկատմամբ շարունակում է իր ցեղասպան գործունեությունը, թշնամանքն ու ատելությունը տարածելը: Այդ ամենը հաշվի առնելով, Արման Թաթոյանը, որոշել է զբաղվել հանրային գործունեությամբ ու շարունակել վեր հանել ադրբեջանական հանցագործությունների, սահմանային խախտումների, հայերի իրավունքների ոտնահարման փաստերը:

«Ես գիտեմ, որ ադրբեջանցիները ուշի ուշով հետևում են իմ գործունեությանը, հայտարարություններին: Տեսնելով անվտանգային առումով լրջագույն խնդիրները՝ ես չեմ կարող ինձ թույլ տալ դադարեցնել գործունեությունս»,-ասաց Արման Թաթոյանը:




Լրահոս