Հունաստանում երկօրյա գործադուլ է սկսվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունաստանում  այսօր 48–ժամյա գործադուլ են սկսել,-հաղորդում է  Lenta.ru -ն։ Իսկ օդակայանների երթակարգավարները 12–ժամյա գործադուլ են հայտարարել, ինչի հետեւանքով 150 ներքին եւ միջազգային չվերթ արդեն չեղյալ է հայտարարվել։ Բացի այդ, շարունակում են գործադուլը նաեւ աղբ հավաքողները։Ոստիկաններն արդեն արգելափակել են  դեպի երկրի խորհրդարանի շենք տանող ճանապարհը, մետրոյի մոտակա 2 կայարանները փակվել են։ BBC- ի հաղորդմամ` անհայտ անձինք արդեն հարձակվել են հասարակական կարգը պահպանող ոստիկանների վրա. մեկ ոստիկան վիրավորվել է։ Հազարավոր մարդիկ բողոքի ակցիայի են դուրս եկել ինչպես մայրաքաղաք Աթենքում, այնպես էլ երկրի այլ քաղաքներում։ Հիշեցնենք, որ դեռեւս 2010-ին  հսկայական պետպարտքի պատճառով Հունաստանը դեֆոլթի եզրին էր հայտնվել։ 




Լրահոս