ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Տավուշի մարզում

 

Երեկ՝ փետրվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Մ-6 ավտոճանապարհի 85-րդ կմ հատվածում Երեւանի բնակիչ, 41-ամյա Սարգիս Յազիչյանը իր վարած Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենայով Բագրատաշենի մաքսատան հարեւանությամբ դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել ճամփեզրի քարե շինությանը:

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Որքա՞ն է կազմում պետական տուրքի դրույքաչափը քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանքի տրամադրման համար:

Իրինա Մելքոնյան (37 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ի. Մելքոնյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ տեղեկանքի տրամադրման համար պետական տուրք չի գանձվում, եթե՝

-կան տվյալներ էլեկտրոնային գրանցամատյանի՝ անձի վերաբերյալ միասնական քաղվածքում,

-հասարակ լիազորագիրը եւ լիազորող անձի անձը հաստատող փաստաթղթի պատճենը՝ լիազորած անձի միջոցով դիմում ներկայացնելու դեպքում,

-խնամակալության կամ հոգաբարձության նշանակման մասին որոշումը կամ դրա պատճենը՝ խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձի վերաբերյալ գրանցված քաղաքացիական կացության ակտի վկայականի կրկնօրինակի տրամադրման վերաբերյալ դիմումի դեպքում,

-համայնքի ղեկավարի հայտարարությունը՝ առ այն, որ 16 տարին լրացած, սակայն անձը հաստատող փաստաթուղթ չունեցող անձը հանդիսանում է տվյալ համայնքի մշտական բնակիչը սույն կարգով սահմանված դեպքում:

ՀՀ արդարադատության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անձնական տվյալների փոփոխությունը հավաստող փաստաթուղթ չի պահանջվում նաեւ այն դեպքում, երբ անձնական տվյալների փոփոխությունների մասին տեղեկությունները առկա են էլեկտրոնային կառավարման համակարգում՝ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի եւ միասնական էլեկտրոնային գրանցամատյանի՝ անձի վերաբերյալ միասնական քաղվածքում:

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ու՞մ եւ ի՞նչ պայմաններում է տրամադրվում երկարամյա ծառայության կենսաթոշակը:

Հրանուշ Միրզոյան (42 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է քաղաքացիական ավիացիայի`

l թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական եւ թռիչքային անձնակազմերի անդամներին, բորտoպերատորներին եւ բորտուղեկցորդներին, եթե լրացել է նրանց 45 տարին, եւ նրանք աշխատել են առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 20 տարին երկարամյա ծառայության ստաժ է, իuկ առողջական վիճակի պատճառով թռիչքային աշխատանքներից ազատվելու դեպքում` եթե նրանք աշխատել են առնվազն 20 օրացուցային տարի, որից առնվազն 15 տարին երկարամյա ծառայության ստաժ է,

l oդային երթեւեկության կառավարման ծառայության կարգավարի (դիuպետչերի) վկայական ունեցող աշխատողին, եթե լրացել է նրա 50 տարին, եւ նա աշխատել է առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 15 օրացուցային տարին անմիջականորեն կատարել է oդային երթեւեկության կառավարման աշխատանք, իuկ առողջական վիճակի պատճառով oդային երթեւեկության անմիջական կառավարման աշխատանքից ազատված անձին, եթե լրացել է նրա 50 տարին, եւ նա ծառայել է առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 10 օրացուցային տարին անմիջականորեն կատարել է oդային երթեւեկության կառավարման աշխատանք,

l ինժեներատեխնիկական ծառայության աշխատողին, եթե լրացել է նրա 55 տարին, եւ նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 20 օրացուցային տարին կատարել է երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կենսաթոշակ նշանակելու համար բնակության վայրի մասին տեղեկանք չի պահանջվում, բավարար են անձնագրում քաղաքացու անձնական տվյալների եւ նրա հաշվառման վայրի մասին նշում պարունակող էջերի պատճենները:




Լրահոս