Փետրվարի 23-ին տարադրամի փոխարժեքն աճել է: Այս մասին հայտնում է ՀՀ կենտրոնական բանկը:
Դոլարի փոխարժեքը կազմել է 478.78 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.35 դրամով:
Ռուսական ռուբլու փոխարժեքը բարձրացել է՝ նախորդ օրվա համեմատ 0.04 դրամով աճելով և հասելով 6.03 դրամի:
Եվրոյի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճելով 1.78 դրամով՝ կազմել է 543.46 դրամ: