ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարձով ապրող զինվորականները հանցագործ չպետք է համարվեն. Թովմասյանի առաջարկը հանձնաժողովում ընդունվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե զոքանչի տանը, բնակվող, բայց պետությունից փող ստացող պատգամավորները չեն դատվում, ապա պետությունից վարձավճար ստացող զինվորականը հանցագործ չպետք է համարվի: Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշատական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովամսյանի ներկայացրած օրենսդրական փաթեթի քննարկումը խորհրդարանում բավական բուռն անցավ:

Պատգամավորի՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, հիշեցնենք, դեռ ամիսներ առաջ էր շրջանառության մեջ էր դրել, բայց Ազգային ժողովի պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվելուց հետո հանձնաժողովականները հորդորել էին աշխատել պաշտպանության նախարարության հետ, լրամշակել, ապա նոր ներկայացնել քննարկման: Թովմասյանն այդպես էլ վարվել էր, բայց պարզվել էր՝ կառավարությունն, այնուամենայիվ, դեմ է նախագծին:

Կառավարության հիմնավորումը պարզվեց անգամ իշխանական որոշ պատգամավորների համար ընդունելի չէ: Նախագծի հարակից զեկուցող, ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանին գործընկերը՝ Քրիստնե Պողոսյանն, է հարց ուղղում՝ հանցագո՞րծ է համարվելու արդյոք այն զինվորականը, որ պետությունից տան վարձավճարի համար գումար է ստանում, բայց վարձով տան տերը, որ ենթադրենք բարի տատիկ է, այդ զինվորականից գումար չի վերցնում:

Պատգամավորի համոզմամբ՝ այդ գումարը պետք է դիտարկել որպես զինվորին տրվող լրացուցիչ ֆինանսական օգնություն:
Կենդանի օրինակով է խոսում նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ նախագծի հարակից զեկուցողից հետաքրքրվելով, ինչպե՞ս վարվի այն զինվորականը, որ տուն է վարձակալել, բայց տան տերը հարկային դաշտ մտնելու ու պայմանագիր կնքելու ո՛չ ժամանակ, ո՛չ էլ հավես ունի: Հարցի պատասխանը սակայն Գաբրիելյանին էլ անհայտ:

Ըստ Թագուհի Թովմասյանի՝ ներկայացրած տվյալների՝ մինչ օրս կայազորային քննչական բաժիններում զինվորականների վարձակալած տների մասով նման հիմքով թվով 81 քրեական գործ է քննվել: Դրանցից 30-ի նախաքննությունն ավարտվել ու գործերի ընթացքը լուծվել է անհատական մոտեցմամբ, իսկ 51 քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է:

Նման դեպքերով քրեական գործերի հարուցումը պարտավորեցնում է պայմանագրային զինծառայողներին քրեական պատասխանատվությունից ազատվելու համար միանվագ վճարել ամիսներ կամ տարիներ շարունակ պետությունից ստացած ու իրենց կացության համար իրենց հասանելիք սոցիալական վարձավճարները: Դա ծանր սոցիալական պայմաններում զինծառայողների համար անհաղթահարելի դժվարություն է: Ուստի առաջարկվում է թույլ տալ զինծառայողին թեկուզ իրենց բարեկամի տանը ապրել, բայց փոխհատուցումը ստանալ, ինչպես կծախսի այդ գումարը՝ թող ինքը որոշի:

Երկարատև ու բուռն քննարկումներից հետո Ազգային ժողովի պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, չնայած կառավարության տեսակետին, որոշեց՝ դրական եզարակացություն տալ պատգամավոր Թովմասյանի նախագծին: Ի թիվս ընդդիմադիրների՝ օրենսդրական փաթեթին նաև իշխանական երեք պատգամավորներ՝ Հայկ Սարգսյան, Գագիկ Մելքոնյանն ու Քրիստինե Պողոսյանը կողմ քվերակեցին:

Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս