Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-4 աստիճանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 24-ին, 25-ի գիշերը, 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 25-ի ցերեկը, 26-ին շրջանների զգալի մասում, 27-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` ձյան տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ, փետրվարի 25-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-18 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի ցերեկը կբարձրանա ևս 2-4 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Փետրվարի 24-ին, 25-ի գիշերը, 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է անձրև: Փետրվարի 25-ին սպասվում է քամու ուժգնացում` 15-18 մ/վ արագությամբ:




Լրահոս