
Դոլարի փոխարժեքը ՌԴ-ում 2016 թվականի հունվարից ի վեր առաջին անգամ ցատկ է գրանցել 84 ռուբլուց բարձր մակարդակում, եվրոն՝ 95 ռուբլուց բարձր 2014 թվականի դեկտեմբերից ի վեր առաջին անգամ, վկայում են մոսկովյան բորսաների տվյալները:
Մոսկվայի բորսան փետրվարի 24-ին Մոսկվայի ժամանակով ժամը 7.52-ին հայտարարեց աճուրդների դադարեցման մասին: «Բոլոր շուկաներում աճուրդները դադարեցվել են։ Վերսկսման մասին կհայտարարվի ավելի ուշ»,- ասվում է բորսայի հաղորդագրության մեջ:
Բորսայի կայքի տվյալներից հետեւում է, որ ռուբլով, բաժնետոմսերով եւ ֆյուչերսներով առեւտուրը դադարեցվել է, պատճառն այն է, որ գնանշումները «բախվել են» բորսայի կողմից սահմանված շեմին: