Բելառուսը նույնպես հարձակվել է Ուկրաինայի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ երկրի սահմանները հարձակման են ենթարկվել նաև Բելառուսի կողմից։ Պաշտոնական Մինսկը, սակայն, չի մեկնաբանում այդ տեղեկատվությունը։

Հիշեցնենք, որ հինգշաբթի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով Ուկրաինայի տարածքում սկսվել է հատուկ ռազմական գործողություն։ Հարվածներ են հասցվում ուկրաինական ռազմական ենթակառուցվածքներին Կիևում, Օդեսսայում, Խարկովում և այլուր։

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերի հակաօդային պաշտպանության միջոցները չեզոքացված են: Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունից հայտնում են նաև, որ շարքից հանվել են նաև Ուկրաինայի զինված ուժերի ավիաբազաների ռազմական ենթակառուցվածքները:




Լրահոս