Այսօր առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիներին ուղղված իր ուղերձում հայտարարել է, որ Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել:
«Հանգամանքները ստիպում են մեզնից վճռական եւ անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները դիմել են Ռուսաստանին՝ օգնության խնդրանքով: Դրա հետ կապված, համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ մասի 51-րդ հոդվածի եւ ի կատարումն Դաշնային ժողովի կողմից վավերացված ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի հետ բարեկամության եւ փոխօգնության մասին պայմանագրերի, ես որոշում եմ կայացրել հատուկ ռազմական գործողություն անցնացնելու մասին»,-ասել է Պուտինը հեռուստաուղերձում:
Ուկրաինայում հայտարարվել է ռազմական դրություն: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այդպիսի որոշում է կայացրել այսօր՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունից հետո: Միեւնույն ժամանակ Ուկարինայի նախագահը բնակիչներին կոչ է արել խուճապի չմատնվել՝ ասելով, թե ամբողջ ռազմական համակարգն աշխատում է եւ իրենք կարող են հաղթել:
Եվ չնայած ուկրաինական լրատվամիջոցները վաղ առավոտից հայտնում են ՌԴ-ի կողմից հրթիռային հարվածների մասին, սակայն ՌԴ ՊՆ-ն այլ հայտարարություն է արել: Նրանք նշել են, թե ռուսական կողմն ուկրաինական քաղաքների ուղղությամբ հրթիռային հարվածներ չի հասցնում:
Ռուսական զորքը հարվածում է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքներին, ավիացիային, ՀՕՊ օբյեկտներին, ռազմական օդանավակայաններին։ Այս մասին նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։
Ռուսական զորքը Ղրիմի տարածքից ցամաքային ներխուժում է սկսել Խերսոնի շրջան։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի Սահմանապահ ծառայությունը։
Համացանցում տեսանյութ է տարածել, որում երևում է, թե ինչպես է հրթիռը հարվածում թիրախին։ Ըստ տեղեկությունների, դա Իվանո Ֆրանկովսկ քաղաքի օդանավակայանի հրթիռակոծման պահն է։
Մանրամասները՝ տեսանյութում