ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կապույտ մզկիթ»-ի աշխատակիցը հակադարձում է ադրբեջանցի պատգամավորներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նիստին մասնակցելու նպատակով Երևան այցելած Ադրբեջանի Մեջլիսի պատգամավորներ Սոլթան Մամեդովն ու Թաիր Միրքիշիլին եղել են Կապույտ մզկիթում, լուսանկար տարածել ու գրառում արել՝ նշելով.

« Մենք եղանք «Կապույտ մզկիթում»։ Որքան մեզ հայտնի է, դա Երեւանում պահպանված միակ ադրբեջանական հուշարձանն է։ Չնայած նրա պատերին այլ պետությանը վերաբերող գրություններ կան, նրա պատերը, նրա ճարտարապետությունը, նրա ոգին պատկանում են հենց մեզ։ Մենք զգացինք այդ հարազատությունը, հավատում եմ, որ մզկիթն էլ դա զգաց։ Մենք հավատում ենք, որ իսկական տերերը շուտով կկարողանան իրենց աղոթքներն անել այս մզկիթում»,- գրել է Միրքիշիլին։

ArmLur.am-ը զանգահարեց Կապույտ մզկիթ եւ հետաքրքրվեց՝ տեղյակ են արդյոք, որ ադրբեջանցի պատգամավորներն իրանական ճարտարապետական կոթողն անվանել են «ադրբեջանական հուշարձան»:

Պարզվեց «Կապույտ մզկիթում» վրդովված են, աշխատակիցը, որը պատասխանեց մեր հեռախոսազանգին, կարողացավ հայերեն ներկայացնել իր վրդովմունքը: Ստեղ սինխրոնիկը Բացի այս, իրականությունը խեղաթյուրող ադրբեջանցի պատգամավորների հայտարարությանն երեք ՝ հայերեն, պարսկերեն եւ անգլերեն լեզուներով արձագանքել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը: Անգլերեն լեզվով գրառման մեջ նշված է. «Իրանական արվեստի խորհրդանիշը՝ կապույտ մզկիթը վերջին երեք տասնամյակներում ակտիվորեն գործել է՝ որպես Հայաստանում բնակվող մուսուլմանների աղոթատեղի և հավաքատեղի, ինչպես նաև զբոսաշրջային գրավչություն»: Իսկ հայերեն գրառման մեջ ասվում է. «Պատմությամբ հետաքրքրվողները շատ լավ ընկալում են ավելի քան երկու հարյուրամյա վաղեմությամբ պարսկական արձանագրություններ ունեցող Կապույտ մզկիթի ճարտարապետության բարձր մշակութային արժեքը և ինքնությունը:

Մեծ բարեբախտություն է, որ այս պատմական արձանագրությունները պահպանվել են»։

Ի դեպ, դեսպանությունը «Թվիթերի» էջում արված այս գրառումներում հատուկ նշել է Ադրբեջանում Իրանի դեսպանության, ինչպես նաև համաշխարհային մշակութային ժառանգության պահպանության հարցերով զբաղվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի էջերը:

Ս.Հ.




Լրահոս