ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դատախազները ցանկանում են դատավոր դառնալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Գլխավոր դատախազության դատախազները ցանկանում են լքել համակարգը՝ դառնալով դատավոր:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նոր ստեղծվելիք Հակակոռուպցիոն դատարանում աշխատանքի անցնելու համար դիմել են նաեւ շատ դատախազներ:

Մասնավորապես, 2020 թվականի սեպտեմբերի 3-ին ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ նշանակված Տիգրան Դավթյանը հայտ է ներկայացրել նոր ստեղծվելիք դատարան տեղափոխվելու համար:

Սակայն նա միակը չէ. ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Սուրիկ Խաչատրյանը եւս ցանկություն է հայտնել գնալ նոր ստեղծվելիք դատարան, նոր ստեղծվելիք դատարան է ցանկանում գնալ Լոռու մարզի դատախազի տեղակալ Վահե Դոլմազյանը: Եվ ահա ArmLur.am-ին եւս մեկ դատախազի անուն է հայտնի դարձել:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նոր ստեղծվելիք դատարան է ցանկանում գնալ ՀՀ զինվորական դատախազության Երևանի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ Վահե Սարգսյանը:




Լրահոս