
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում մեծ հերթեր են: Մարդիկ հերթերն են կանգնում բանկոմատների, դեղատների եւ խանութների դիմաց: Իսկ գազալցակայաններում եւ բենզալցակայաններում ավտոմեքենաների կուտակումներ են:
Կիևցիները փորձում են հանել գումարները եւ գնել ամբողջ անհրաժեշտ իրերը՝ ՌԴ-ի կողմից հարձակում սկսելու հայտարարությունից հետո: Ինչպես հայտնում է ուկրաինական unian.net կայքը, Պուտինի հայտարարությունից հետո տարբեր քաղաքներում պայթյուններ են: