Հատուկ ArmLur.am-ի համար Ուկրաինայի Խարկով քաղաքից քաղաքացին հայտնում է, որ այս պահին քաղաքը գտնվում է կաթվածահար վիճակում: Քաղաքում լսվում են կրակոցի ձայներ: Ճանապարհները եւ օդանավակայանն անհասանելի են քաղաքացիների համար:
Քաղաքացու փոխանցմամբ՝ այս պահին մեծ հերթեր են գոյացել նաեւ բանկերի եւ բենզալցակայանների առաջ: Ստորեւ ներկայացնում ենք Խարկով քաղաքից կադրեր:
Նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունն այսօր առավոտյան լայնածավալ հարձակում է սկսել Ուկրաինայի վրա:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան