
Ուկրաինական union.net լրատվամիջոցը հայտնում է, թե Խերսոնի շրջանում 3 սահմանապահ է զոհվել, կան վիրավորներ: Այդ մասին հայտնում է Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը:
Նշվում է, որ մի քանի նահանգներում զինվորականները մարտեր են մղում հակառակորդի հետ: «Այժմ հայտնի է երեք զոհված սահմանապահի եւ վիրավորների մասին: Չնայած դրան, հակառակորդի հետ մարտեր են մղվում», – ասվում է հայտարարության մեջ: